Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից.
«Այսօր գտնվում ենք Եռաբլուրի զինվորական պանթեոնում՝ մեր հերոսների հետ, միևնույն ժամանակ և գլուխներս կախ, և պատիվներս գողացված, և մեր ուրախությունը գողացված, բայց այս սրբազան վայրում մենք ներշնչումի և ուխտի համար ենք գտնվում։
Մենք կոչում ունենք՝ 2025 թվականի յուրաքանչյուր օր վերադառնալու այս սրբավայր, պատասխանատու կերպով, մեր սիրելի հերոսների հետ միասին իսկապես տոնախմբելու մեր երկրի ազատագրումը, վերացնելու չարիքը մեր կյանքից, վերացնելու այն բոլոր տեսակի հարձակումները՝ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր, որոնք մեր կյանքի վրա են։
Այո, մենք հռչակել ենք հաշտության, ճշմարտության և արդարության պայքար և այդ պայքարից մեկ միլիմետր անգամ չենք շեղվել և չենք շեղվելու։ Այն չի դադարել, բազմաթիվ մարդկանց հույսերով, ցանկությամբ, կամքով այն պետք է դառնա իրականություն։
Վերջնարդյունքը և հաղթանակը լինելու է հայինը և Հայաստանինը։ Սա է մեր ողջ ձգտումն ու նպատակը»։