WTA-500. Էլինա Ավանեսյանը հաղթել է աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսային
Աշխարհի 43-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսային։ Խաղն ավարտվել է 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Պայքարը տևել է 2 ժամ և 2 րոպե։
Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի և աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։
Բրիսբենում WTA-500 մրցաշարը կշարունակվի մինչև հունվարի 5-ը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1,520,600 դոլար: