Նոր տարվա բողոքի երեկո Թբիլիսիում․ ցույցերի 36-րդ օրը
«Նոր տարվա բողոքի երեկո». եվրոպամետ ցույցերի 36-րդ օրը և Ամանորը Ռուսթավելիի պողոտայում` ամենամարդաշատ բողոքի ցույցով։ Քաղաքացիներն Ամանորը կդիմավորեն միասին՝ դրանով ևս մեկ անգամ արձանագրելով իրենց բողոքը «Վրացական երազանք»-ի քայլերի դեմ։
Ցույցի կազմակերպիչը վրաց ժողովուրդն է։ «Սպասում ենք ձեզ ժամը 8-ից՝ միասին կազմակերպելու մեր հանրային Ամանորը», -Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել են կազմակերպիչները։
Բոլոր նրանք, ովքեր մեկ ամսից ավելի պահանջում են նոր ընտրություններ, խորհրդարան կգան իրենց երեխաներով, ընտանիքներով։ Երկրի գլխավոր պողոտայում արդեն սկսում են հավաքվել եվրոպական ապագայի պաշտպանները։
Թե ինչ է սպասվում հանրահավաքին եկած մարդկանց, դեռ անհայտ է, սակայն ակտիվիստներն ասում են, որ բոլորը սպասում են միասնության, որն այսօր ամենակարևորն է։
Նշվում է նաև, որ Թբիլիսիի քաղաքապետարանը չի հայտնում, թե որտեղ է անցկացվելու Ամանորի համերգը։
TV Pirveli-ն այսօր հարցով դիմել է քաղաքապետ Կախա Կալաձեի մամուլի գրասենյակին, որտեղից պատասխանել են` միջոցառումը նախատեսված է, սակայն վայրն ու մասնակիցների ցուցակն այս փուլում չեն նշվում։