Նորից ժամը 12:00-ին կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366- րդ օրը....Կարին Տոնոյան
Արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«Էլ ոչ մի Նոր տարի չի բերի ինձ քեզ հետ նվերներ գնելու, խանութից խանութ որոնումների խելացնոր վազքի վայելքը.... էլ ոչ մի Նոր տարի ինձ համար նոր ոչինչ չի բերի, Մենս.....
Առանց քեզ բոլոր Նոր տարիներն այլևս քո բացակայության, քո կորստի ցավն ավելի խորը զգալու պատճառ կլինեն միայն.....
Նորից ժամը 12:00 կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366- րդ օրը.....
Մեն.... անդունդ է հոգիս կործանող կարոտը ու հարահոս վրեժի ծարավս.... օգնիր, օգնիր, որ չչարանամ ավելի ու ավելի......»։
Նա նաև բանաստեղծություն է տեղադրել էջում.
«Ասում են՝ տոն է..... ի՞նչ տոն առանց քեզ,
Առանց քեզ տոնը լոկ վերքիս աղն է,
Հոգուս մրմուռն ու կարոտիս դաղն է,
Տոնս դու էիր, ինչ տոն առանց քեզ.....
Ուր գնամ, ասա, որտեղ գտնեմ քեզ,
Որ կյանքս դառնա հավերժական տոն....
Սեղանիս կա լոկ հուշերի մորմոք,
Տոնս դու էիր, ինչ տոն առանց քեզ......»։