Պատրաստ ենք անել հնարավորը Երևանի և Բաքվի միջև երկար սպասված խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպան
«Հակառակ մարտահրավերներին և դժվարություններին, հետևողականորեն աշխատել ենք, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ հաղթահարեն ամրության փորձությունները»,-ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին և իր հայրենակիցների Ամանորը։
Նա նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պահպանել են քաղաքական երկխոսությունը՝ ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակով, շարունակվել են երկկողմ շփումները խորհրդարանների, գործադիր և դատական իշխանության մարմինների գծով, ՌԴ-ն Հայաստանի համար մնում է գլխավոր արտաքին առևտրային գործընկերն ու ներդրողը, ինչը սերտ բազմապլանային փոխգործակցության տրամաբանական շարունակությունն է, ինչպես նաև Եվրաիական տնտեսական ինտեգրման արդյունքը։
«Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ջանքերի շրջանակներում շարունակել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Պատրաստ ենք նաև նոր տարում անել հնարավորը Երևանի և Բաքվի միջև տևական և արդար համաձայնագրի հիման վրա երկար սպասված խաղաղության հաստատման համար։ Այդ փաստթուղթը թույլ կտա գործնական փուլ տեղափոխել տարածաշրջանւմ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ռւսատանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը։ Շատ բան է արվել, բայց դեռ ավելին կա անելու»,- ամանորյա ուղերձում նշել է դեսպանը։
«Մենք բոլորս, ավանդույթի համաձայն, սպասում ենք Նոր տարուց ցանկությունների իրականացում, ավելի բարեկեցիկ, հանգիստ և երջանիկ կյանք: Թող այդպես լինի: Մաղթում եմ, որ գալիք տարում բոլորիս սպասի երջանկություն, նոր ձեռքբերումներ և բարի, դրական լիցքեր կրող իրադարձություններ, իսկ Ռուսաստանին և Հայաստանին՝ բարգավաճում և անվտանգ զարգացում»,- ուղերձը եզրափակել է Սերգեյ Կոպիրկինը։