Հասարակություն 09:23 31/12/2024 Հայաստան

Հայոց ցեղաuպանnւթյան ականատեսների նամակները պետք է հրատարակվեն մի քանի լեզուներով

Անցյալ ամիս ես հոդված էի գրել 1890-ականների Համիդյան (Օսմանյան) ջարդերից փրկված հայերի 8000 նամակների մասին՝ ուղղված Կաթողիկոս Խրիմյան Հայրիկին, որոնցում նրանք նկարագրել էին իրենց ողբերգական վիճակը և օգնություն խնդրել սննդի ու կացարանի իրենց հիմնական կարիքների համար:

Այս շաբաթ ես հայտնաբերեցի մեկ այլ չափազանց արժեքավոր գիրք, որը 1922 թվականին կազմել է Պետրոս Տոնապետյանը՝ «Ձայն տառապելոց» խորագրով, որը հայերեն հրատարակվել է Փարիզում։ Տոնապետյանը 1918-1922 թվականներին եղել է Բրիտանական Գերագույն հանձնախմբի պաշտոնյա Կոստանդնուպոլսում: Գիրքը պարունակում է ավելի քան 300 նամակ, որոնք գրվել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից 1915-1919 թվականներին՝ նկարագրելով իրենց ականատեսների սրտաճմլիկ պատմությունները վայրագությունների իրականացման ժամանակ։ Նրանցից շատերը հոգիներն ավանդել են այս նամակները գրելուց հետո։

Ահա մի քանի հատվածներ այդ նամակներից՝ գրված Հայոց ցեղասպանության ժամանակ.

- Վարդիկ Ծնիկյան, Կարին, 1919թ․ փետրվարի 6․ «Հոգեակս, աղբարիկի մասին կը հարցնես։ Խեղճուկը ազատեցաւ այս թշուառ աշխարհէս։ Այս չար աշխարհի տագնապալի վիճակէն ազատւող և երկինք գացողը աւելի երջանիկ է, քան թէ այս աշխարհիս մէջ ապրողները»։

- Սաթենիկ, Դեր-Զոր, ամսաթիվը նշված  չէ․ «Աղբարիկս, արիւնի ճամբէն սկսանք քալել յառաջանալով դէպի Մալաթիա ․․․․ Հոս մեր դժբաղդ կարաւանէն խլուեցան հարիւր եօթանասունէ ավելի այրեր, որոնք ամենն ալ քիւրտ պէյի հրամանով չարաչար մահուամբ փակեցին իրենց աչքերն իրենց սիրելիներու ներկայութեամբ իսկ։ Մեր ընտանիքէն մինակ ես կամ մնացած, մէկ առ մէկ տեսայ ամեն մէկուն սոսկալի սպանուիլը կամ տառապանքէ ու անօթութենէ մեռնիլը․ ես ալ նոյն ճակատագիրը պիտի ունենամ ․․․․ Թշուառ քոյրդ»։

- Վարդան, Էրզրում, 1917թ․ մարտի 8․ «Սիրելի, մենք ազատուած ենք։ Միւս տղաքը զարկեր են, իսկ հարսս Խաչինկան թրքացուցին․ եթէ քու տնեցիներ հարցնես քու ընտանիքէդ լուր չունիմ, իսկ Օհանը և Սեդրակը, Պաղտասարս զարկին։ Աներանցդ տնեցիները հարցունես մեծերը զարկեր են, պզտիկները ողջ են․ Թաղոյենց հարցունես, մեծերը զարկեր են, պզտիկները ողջ են․ Օշկերցոց հարցնես, մեծերը զարկեր են․ Միրաքենց բոլորը ազատուած են, քիւրտերու մէջ կը մնան․ Լեռնցոց մեծերը զարկեր են, իսկ միւսները ողջ են․ Սաքոենց մեծերը զարկեր են, իսկ միւսները ողջ են ․․․․

Սիրելիս մեր քաշած նեղութիւնը շատ է, որ չեմ կրնար թղթի կտորով պատմել մեր ինչ չարչարանքով ազատուիլը, որ շաբաթներով անոթի կը մնայինք, անլի խոտ կը քաղէինք առանց աղի կուտէինք, որ անօթութենէ չմեռնինք․ տարի մը այսպես նեղութիւն․ միշտ ալ գրեթէ այսպէս անօթի կը մնայինք, գարի հաց չէինք գտնէր, որ ուտէինք, մինչեւ Տէր Աստուած մեզի դուռ մը բացավ, որ եկանք հոս․ ու ռուսի կառաւարութիւնէն օրական կէս սոմի կուտան, որ կապրինք անօթի, և կը նեղուինք․ շատ գաղթականներ անօթութենէ, ցուրտէն և ամեն բանէ զուրկ մեռան հոս․ թուրքերը մեզ անանկ կողոպտեցին, որ քովերնիս դրամը բոլորը առին ու մերկ թողուցին»։

- Ստեփան Կարապետեան, Բաթում, 1917թ․ ապրիլի 6․ «Եղբայր, Ռուսաստան անցած ուրիշ մարդ չունինք․ ադ գիտցած ըլլաք․ միայն ես երկու երեխան առի մահս աչքիս առի ձիւներու և ձորերու մէջ քալելով յոյսս Աստուծոյ վրայ դնելով ազատեցայ»։

- Սարգիս, Բերրի, 1917թ․ փետրվարի 17․ «Սիրելի Հօրեղբորդիս, եթէ քո տնեցիներուդ հարցունէս ոչ ոք մնացած չեն, միայն Ասատուրին կինը մնացեր էր ան ալ քիւրտերը առած են։ Ասատուրը և Էմուս միատեղ զարկեր են ․․․․ Մենք ալ երկու եղբայրներս ազատուեր ենք, տնեցիներուս մէկը չի ազատեր ոչ երեխայ և ոչ ալ ընտանիք, միայն երկու եղբայր հազիւ կրցանք ազատուիլ»։

- Մայր Սոֆո, Էրզրում, 1917թ․ հունվարի 24․ «Զավակներս, եկան տխուր լուրերը․ բառ առ բառ տեսածը կը պատմէ մեզի․ սև է պատեր մեր աշխարը․ ինչ տանջանքներով ազատուածները անօթի ծարաւ անօթի բոբիկ վախն ի վախ Երիզա և Էրզրում հասինք․ լեռը օդը պաղ առանց անկողնի պառկած մարդիկն ինչ պիտի ըլլան․ սև գերեզման․ ցաւը կը խեղդէ զիս դժուար է գրել մեռածներուն անունները, սիրտս քարացնելով աչքերուս արցունքները կը ցատկին ու կը գլորին երբ միտքս կուգան հարիւրէ աւելի այն մատաղ կեանքերը, որ ախով ու վախով մեռան աչքիս առջեւ»։

Չափազանց կարևոր է գտնել ականատեսների այս խիստ արժեքավոր վկայությունների բնօրինակները: Տոնապետյանն իր 1922 թվականի գրքի մեջ նշել է երկու հասցե. 1) Տպարան՝ Հակոբ Թուրաբյան, Ռասփեյլ բուլվար 227, Փարիզ, Ֆրանսիա․ 2) Տոնապետյանի սեփական հասցեն՝ Ադիսն Գարդնս 53, Լոնդոն, W. 14, Մեծ Բրիտանիա։

Փարիզում կամ Լոնդոնում գտնվող անձինք կամ հայկական կազմակերպությունները պետք է փորձեն գտնել այս արխիվները: Եթե բնօրինակները հայտնաբերվեն, ապա դրանք պետք է ուղարկվեն Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան։

Այս գիրքը, Ֆրեզնոյի հայկական թանգարանի պատվերով, թարգմանվել է անգլերեն 2015 թվականին դոկտոր Կարո Խաչիկյանի կողմից և խմբագրվել Մերի Էլեն Հյուսնի կողմից։ Չնայած անգլերեն թարգմանությունը չի հրատարակվել որպես գիրք, սակայն դրա բովանդակությունը կարելի է ներբեռնել Kindle-ից «Ամազոնի» միջոցով՝ 9,95 դոլարով:

Այս գիրքը պետք է հրատարակել և տարածել ամբողջ աշխարհում մի քանի լեզուներով: Բացի հայերեն բնագրից և անգլերեն տարբերակից, այս նամակները թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, իսպաներեն և մասամբ գերմաներեն, որոնցից ոչ մեկը չի տպագրվել։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան իրենց ներդրումն ունենալ այս արժեքավոր անգլերեն գրքի տպագրության ծախսերում, կարող են նամակ ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}