Մարդն իրեն չի կարող երջանիկ զգալ, երբ զուգահեռ աշխարհում Եռաբլուրն է, Եղբայրական հուշահամալիրն է, անշունչ մնացած Արցախն է, սգացող մայրերը. Մետաքսե Հակոբյան
«Հավատը ամբոխի ուժի հանդեպ վերափոխեց հայկական երկու պետությունների ավանդական քաղաքականությունն ու կործանարար դեր ունեցավ։ 2018-ին մուտք գործեցինք ամբոխների դարաշրջան…»,- գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Անասելի ծանր է վնասազերծել ամբոխի կառավարիչներին, բայց ոչ անհնար, քանզի իրենցը նյութն ու իշխանությունն ամեն գնով ունենալն ու պահելն է, մերը՝ ՀԱՅՐԵՆԻՔՆ Ու ՄԵՐ ՍԵՐՈւՆԴՆԵՐԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ Ու ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ…
Ամփոփում եմ 2024-ը, գումարում, հանում եմ ու գոհանալու պատճառ չունեմ, քանզի ՀԱՅՐԵՆԻՔՍ շարունակում է ղեկավարել ամբոխների կառավարիչը։
Կյանքը 4 տարի է, ինչ կանգ է առել…մի համոզեք ձեզ, որ այն շարունակվում է, որովհետև եղևնի եք զարդարում, տոնական սեղան եք գցում հայկական խնջույքի բոլոր կանոններով։ Այն կանգ է առել, որովհետև մարդն իրեն չի կարող երջանիկ զգալ, երբ զուգահեռ աշխարհում Եռաբլուրն է, Եղբայրական հուշահամալիրն է, անշունչ մնացած Արցախն է, սգացող մայրերն ու որբացած մանուկների անփայլ աչուկներն են…
Այս տարի էլ չեմ շնորհավորի, առավել ևս չեմ սպասի, միայն կմաղթեմ, որ գալիք տարում ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՍՏԱՏՎԻ, ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ ԼԻՆԻ, ԱՐՑԱԽ ՀԱՅԸ ՈՏՔ ԴՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿՎԻ…Այս է մեր ու մեր երեխաների ապրելու պայմանը։
ՍԻՐՈւՄ ԵՄ ԱՐՑԱԽՆ Ու ՀԱՅԱՍՏԱՆԸ , ՔԱՆԶԻ ԱՅՆ ԻՄՆ Է…»,- գրել է նա։