Հալեպի նոր ղեկավարության հետ քննարկվել են սիրիահայության և թեմի հայկական կառույցների հետ կապված հարցեր
Բերիոյ Հայոց Թեմ առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբազան Արք. Աշգարեանը, Ազգային Երեսփոխանական և Կրոնական ժողովների դիվանները, Ազգային Վարչության անդամներն ու Հարաբերական հանձնախումբի ներկայացուցիչները Ազգային Առաջնորդարանի դահլիճում հյուրընկալել են Սիրայի նոր իշխանության Քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության պատասխանատու Մուհամմետ Մսաթաթին ու ապահովական և անվտանգության գրասենյակի պատասխանատու Լուէյ ալ-Սայէտին։
«Գանձասար»-ի հաղորդմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սիրիայում հայության պատմական գոյությանն ու տարիներ շարունակ սիրիահայության մասնակցությանը։ Անդրադարձ է կատարվել նաև թեմի ընդհանուր կառույցին, նահանգներում թեմին հովանավորությունը վայելող կառույցներին։
Հանդիպմանը ներկաները խոսել են նաև ներկա իրավիճակի մասին՝ վստահեցնելով, որ միասնաբար ձեռք-ձեռքի տալով պետք է վերակառուցեն Սուրիան։