Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին դեկտեմբերի 31-ին հայտնել է People -ը՝ վկայակոչելով Ջոլիի փաստաբաններին։
«Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին համաձայնության են եկել ամուսնալուծության հարցում ութ տարի անց այն բանից հետո, երբ դերասանուհին դիմել էր իրենց երկու տարվա ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար՝ պատճառաբանելով տարաձայնությունները», - ասվում է հրատարակության մեջ:
Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերին՝ 12 տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգն ամուսնացած էր ընդամենը երկու տարի։ Փիթի ներկայացուցիչը հրաժարվել են մեկնաբանել: Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ դերասանը նույնիսկ հրաժարվել է նկարահանվել Ջոլիի հետ 60 միլիոն դոլարով։ Իսկ դերասանուհու լուսանկարը՝ Լոնդոնի BFI կինոփառատոնում ռեփեր Akala հետ, բառացիորեն պայթեցրել է սոցիալական ցանցերը։
Հարակից հրապարակումներ`
- Անջելինա Ջոլին նոր դերի համար լուրջ փոփոխություններ է կատարել իր կյանքում
- Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կարող են միասին նկարահանվել ֆիլմում՝ 60 միլիոն դոլարով