Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա. Մ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ 19։05-ին։ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական մալուխներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։