Ուկրաինացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիան
Ուկրաինացի էներգետիկ մասնագետները կոչ են արել բնակչությանը ռացիոնալ սպառել էլեկտրաէներգիան՝ ուկրաինական էներգահամակարգում զգալի դեֆիցիտի պայմաններում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է ազգային Укрэнергo ընկերությունը։
«Էներգետիկ օբյեկտներում շտապ վերականգնման աշխատանքները շարունակվում են... էներգահամակարգում էներգիայի զգալի դեֆիցիտ կա»,- ասվում է Укрэнерго-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ընկերությունում նշել են, որ էներգահամակարգում իրավիճակ կարող է փոխվել։
Իր հերթին, Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը կոչ է արել սպառողներին ռացիոնալ օգտագործել էլեկտրաէներգիան։