Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին
Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին։ Dzen.ru-ի փոխանցմամբ՝ նա ծանր վիճակում է, սակայն ողջ է մնացել։ Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը քաղաքական, թե ընտանեկան կոնֆլիկտի հետ թ կապված, քանի որ նրա կինը փորձել է ամուսնալուծվել ու մեկնել Լոնդոն, ինչին դեմ է եղել Ասադը։
Սիրիայի նախկին ղեկավարին թունավորելու համար օգտագործված թույնը դեռ չի հայտնաբերվել։ Հայտնի է, որ նա դժվարացել է շնչել և կորցրել գիտակցությունը։ Լուրը տարածվում է այն լուրերի ֆոնին, որ Ասադի կինը՝ Ասման, ցանկանում է ամուսնալուծվել։ Ուստի, մինչ այժմ տարբեր վարկածներ են առաջ քաշվել, թե ով է փորձել սպանել նախկին նախագահին՝ քաղաքական ընդդիմախոսներին, թե՞ խոսքը ընտանիքում կոնֆլիկտի մասին է։
Ասմա ալ-Ասադը ծնվել է 1975 թվականին Լոնդոնում: Նրա ընտանիքը Հոմսից է, հայրը բժիշկ է, մայրը՝ դիվանագետ։ Ասման ավարտել է լոնդոնյան աղջիկների դպրոցը և ստացել գերազանցության դիպլոմներ Լոնդոնի համալսարանի Քինգս քոլեջում համակարգչային տեխնիկայի և ֆրանսիական գրականության մեջ: Նա աշխատել է բանկային համակարգում, նաև Նյու Յորքում։ Նա Սիրիա է վերադարձել 2000 թվականի նոյեմբերին և ամուսնացել Բաշար ալ-Ասադի հետ, ով այդ տարվա հուլիսին դարձել է երկրի նախագահ։
Ասմայի ծնողները ապրում են Մեծ Բրիտանիայում: Ասում են, որ նա ծրագրել է գնալ իրենց մոտ Սիրիայից փախչելուց հետո, սակայն Բաշարն ամեն ինչ արել է նրան բաց չթողնելու համար։ Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը նրանք Մոսկվա են ժամանել Իլ-76Տ ինքնաթիռով։
Այնուամենայնիվ, շատ ավելի մեծ հավանականություն կա, որ թունավորումը մահափորձ է եղել Սիրիայի քաղաքական հակառակորդների կողմից: 59-ամյա Ասադը բժշկական օգնություն խնդրեց, իսկ հետո գրեթե անմիջապես սկսեց «բուռն հազալ և խեղդվել»: Այժմ Ասադը բուժվում է իր բնակարանում։ Այժմ նրա վիճակը կայունացել է, սակայն շարունակում է մնալ ծանր։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան