Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված. պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․
«Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված.
«Ի. Վաղքրիստոնեական ժայռափոր համալիրի եկեղեցու հյուսիս-արևելյան պատին, եկեղեցու նախնական հարդարանքին պատկանող, շրջանի մեջ ներառված հավասարաթև խաչաքանդակից վերև անկանոն բոլորգրով. «Դիդոյ»: Անձանունն այլուստ վկայված չէ: Կարելի է ենթադրել, հնարավոր կապը «Դադոյ» անվան հետ, ինչպես որ կոչվում է Դադիվանքը ժամանակագրորեն առաջին վկայության մեջ: Մովսես Դասխուրանցին «Պատմութիւն Աղուանից» երկում՝ 9-րդ դարի դեպքերի կապակցությամբ գրում է. «Զայս Վարազ Տրդատ եւ զորդի իւր Ստեփաննոս Ներսեհ ի Փիլիպեան` ազգակիցն իւրեանց սպան ի միում ժամու ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք» (Կաղանկատուացի 1983, 340)»:
Մանրամասները.
Hamlet Petrosyan, Early Christian Epigraphy of Artsakh (5-9th cc.). New Discoveries.
16th General Conference of the Association Internationale des Études Arméniennes University of Geneva & University of Lausanne 9–11 January 2025»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան