«Սարքա՞ծ» էր «օպել»-ը Ավինյանի գլխին
«Հասկանալի է, որ դա պատահական դեպք չէր։ Այսնքն՝ պատահական չէր Ավինյանի հորը մոտենալն ու նման հարցադրում անելը։Կարծում եմ՝ միտումնավոր ստեղծված իրավիճակ էր և ինչ-որ մեկն ուներ խնդիր ՝ քաղաքապետի հետ կապված և փորձեց նրա ծնողի միջոցով որոշակի խնդիր լուծել»,- անդրադառնալով Ավինյանի հոր՝ ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի» արտահայտությանն, Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ ամեն բան հնարավոր է, կարելի է որակել նաև՝ Ավինյանի դեմ ուղղված «սև PR»։
Դիտարկմանը, թե ո՞ւմ կողմից կարող է «սարքված» լինել միջադեպը, ՔՊ անդամների՞, Բադալյանն ասաց, «Այս պահին դժվար է ասել, դա կարող է լինել և՛ վարչապետի կողմից, և՛ այլոց»։
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով կտուժի ՔՊ-ի վարկանիշը տեղի ունեցած դեպքից հետո, Բադալյանն ասաց․
«Այդքան էական չէ, թե ՔՊ-ի վարկանիշը դրանից կտուժի ,թե՞ ոչ։ ՔՊ-ի վարկանիշն արդեն այնքան է իջել, որ դրանից ներքև մնացել են միայն Փաշինյանի մոլեռանդ հավատակիցները, ոչ թե ՔՊ-ի։ Նրանց համար միևնույն է Ավինյանի հայրը ինչ կասի։ ՔՊ-ի վարկանիշը վարչապետի վարկանիշն է, որը նույնականացվում է։ ՔՊ-ն լիդերային կուսակցություն է և առանց Փաշինյանի գոյություն չունի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան