Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը «մահացել» է և ոչ ոք չգիտի,թե երբ այն «կվերակենդանանա»։
«Խաղաղության պայմանագրի, այսպես ասած, հիմնական շահառուն ամերիկյան գլոբալիստներն էին՝ Բայդեն, Հարիս, որոնք պարտվեցին, հիմա Թրամփն ինչպիսի քաղաքականություն կվարի Հարավային Կովկասում, որ ոք չգիտի։ Բացի դրանից, Ռուսաստան-ԱՄՆ քաղաքական առևտուրն է սկսվելու՝ նախնական տվյալներով Պուտին-Թրամփ հանդիպումը պետք է կայանար հունվարի վերջին, թեև հիմա կողմերը «ծանրացնում» են այդ հանգամանքը ու կարող է հանդիպումը հետաձգվել»,- ասաց Բադալյանը։
Իսկ մինչ այդ Հայաստանի եթերը պետք է լցվի, ինչով փորձում է զբաղվել Փաշինյանը՝ Արցախի թեմայով բանավեճի հրավիրելով երեք նախագահներին կամ էլ հայտարարելով, թե բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
«Արցախի խաղաղության պայմանագիր չկա, խոշոր տնտեսական ներդրումներ չկան, անվտանգության հարցը զրոյական է՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքները, որևէ ոլորտում միջազգային նվաճումներ չկան, բայց եթե չի կարող դատարկ պահել։ Նա փորձում է ցույց տալ, թե ինքն է որոշողը։ Եթե դու եթեր չես լցնում, ապա այն կլցվի ուրիշների կողմից և կողմնակիցների աչքում կդառնա երկրորդական մարդ։ Եթե նախագահները բանավեճի հրավերն ընդունեին գային,ապա մի շաբաթ այդ թեման կշրջանառվեր, հետո Ամանոր, հետո կլինի Հովիկ Աղազարյանի դատավորությունը՝ ԱԺ կմտնեն, կզրկեն, հետո այլ բանի մասին կգրեն մինչև հասնեն իմ նշած քաղաքական առևտրին, որ տեսնեն ինչ է լինում»,- ասաց Բադալյանը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանի ներսում այլևս զարգացման պոտենցյալ չկա որևէ բան փոխելու, հետևաբար սպասումները դրսից են։
«95 տոկոսով Հայաստանի ներքաղաքական զարգացումները թելադրված են դրսից, իսկ դրսի ամենամեծ սպասվող գործընթացն այս պահին քաղաքական մեծ առևտուրն է»,- նշեց քաղաքական տոխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը. Օսկանյան
- Դեռևս 2022-ի ապրիլին է Սերժ Սարգսյանը պնդել, որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը. Շարմազանովի հիշեցումը
- Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան