Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների կենսամակարդակի վրա։ Interfax.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական մրցունակ և էկոլոգիապես մաքուր էներգակիրների մատակարարումների դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև շատ բացասաբար է անդրադառնում եվրոպացի քաղաքացիների կենսամակարդակի վրա», - ասել է Զախարովան՝ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանությունում։
Նրա խոսքով, Կիևի ռեժիմի որոշման աշխարհաքաղաքական ֆոնն ընկած է մակերեսային է։ Հին աշխարհի էներգետիկ շուկայի վերաբաշխման հիմնական շահառուն և ուկրաինական ճգնաժամի գլխավոր հովանավորը ԱՄՆ-ն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան