Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։ Այս մասին գրում է Turkiye թերթը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմում մեծ փոփոխություններ են սպասվում, և, ամենայն հավանականությամբ, միաժամանակ վերադասավորումներ կլինեն նախարարների կաբինետում։ Կուսակցության աղբյուրները նշում են, որ առնվազն հինգից վեց նախարար կարող է փոխվել:
Մինչ ուշադրությունը կենտրոնացած է պոտենցիալ նոր դեմքերի վրա, ակնկալվում է, որ որոշ առանցքային դեմքեր կպահպանեն իրենց դիրքերը: Նրանց թվում են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ֆինանսների նախարար Մեհմեդ Սիմսեքը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը և պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան