Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի տարածքում կան զենք ու զինամթերքով պահեստներ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է սիրիական իրազեկ աղբյուրը։
«Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Դամասկոսի նահանգի արևմուտքում... Պայթյուններ են լսվել Թել էշ-Շահմ տեղամասում իսրայելական ռազմական ինքնաթիռի մի քանի հրթիռների խոցման հետևանքով... Տեղում կան զինամթերքի և զենքի պահեստներ։ Տարածքում պայթյունների ձայներ դեռ լսվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
2024 թվականի դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության իշխանության գալուց հետո իսրայելական ինքնաթիռները լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել երկրի տարբեր նահանգներում ռազմաօդային ուժերի բազաների, հետազոտական կենտրոնների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների ուղղությամբ։ Դեկտեմբերի 9-ից Իսրայելի բանակը առնվազն մի քանի հարյուր հարված է հասցրել Սիրիայի տարածքին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան