Ինչո՞վ եք էներգոհամակարգը սնուցելու, եթե հրաժարվեք ռուսական գազից․ Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Մի հարցազրույց լսեցի քիչ առաջ, բավականին համբերատար: Ցավոք, մեզանում սահուն դատարկախոսությունն ու պոռոտախոսությունը անվանում են քաղաքականություն, իսկ սա անողներին՝ քաղաքական գործիչ:
Քաղաքականությունն ու տնտեսական գործընթացները սերտորեն կապակցված են: Ավելին՝ մեկը մյուսի շարունակությունն է:
Քաղաքական պոռոտախոս դատարկախոսներին կարելի է շատ հեշտ տեղը դնել կամ տեղը բերել՝ տնտեսական բնույթի հարցեր ուղղելով։
Հարցերի օրինակներ.
-Ինչո՞վ եք էներգոհամակարգը սնուցելու, եթե հրաժարվեք ռուսական գազից (Պարսկաստանից եկող խողովակաշարը նույնպես ռուսական է):
- Ինչո՞վ եք փոխարինելու ռուսական հացահատիկի ներմուծումը:
- Ի՞նչ շուկաներով եք փոխարինելու Հայաստանից դեպի ՌԴ արտահանումները:
Առնվազն այս երեք հարցը: Սրանց հետևում կան շատ խոսուն թվեր, որոնք Հայաստանի օգտին չեն:
Եվ վերոնշյալ հարցերի այլընտրանքային պատասխանները նույնպես կարելի է թվային տեսքի բերել և ձեր առաջ կմերկանա այդ անձանց դատարկախոսությունն ու դատարկագլխությունը:
Ի դեպ, Ռուսաստանը երեկ անջատել է դեպի Մոլդովա գազի հոսքը, տեսնենք սա ինչով կավարտվի: Երկրում արտակարգ դրություն են հայտարարել: Այնտեղ էլ դատարկագլուխ պոռոտախոսների պակաս չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
- Զելենսկին Պուտինի խոսքերից հետո ասել է, որ Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան