Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.
«Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ կյանքի նման...
Ամեն բանի համար շնորհակալ եմ Աստծուն, ամեն շնչածս պահի ու ապրածս փորձության,
Ամեն Լույսի ու Ստվերի համար:
Երախպարտ եմ ընկերներիս, որոնց հետ աշխատում ու ապրում եմ՝ամեն պահի Սիրո և հոգատարության անասելի չափաբաժնով...
Նոր տարում կամփոփեմ «հինը», հիմա միայն երազում եմ տեսնել Մարդկանց ում կարոտում եմ, ու չեմ տեսել մի դար, ապրել իմ ԱՌՈՂՋԱՑԱԾ երկրում, որով շնչում եմ, ու Աշխարհով մեկ ունենալ բազում բանաստեղծական երեկոներ՝ անվերապահ սիրո փախանակմամբ))
.... ու թող վերջում հնչի մանկան ճիչ սիրող սրտերի ծիծաղ ու լինեն միայն Երջանկության ծովեր Մարդկանց աչքերում, ոչ ՝ ցավի ու դժբախտության օվկիաններ...
ԳԱԼԻՔ ՍՈւՐԲ ԾՆՆԴՈՎ ԹՈՂ ՆՈՐ, ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻ ԼԻՆԻ
չէ՞ ուրեմն
ԱՄԵՆ, Ձեր չհոգնող, չընկճվող ու միշտ երիտասարդ»:
Դերասանուհին նաև տեսանյութ է հրապարակել, որը կարող եք դիտել այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան