Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ բանակում և հետաքրքրվել իսլամով։ Էլ ի՞նչ է հայտնի նրա մասին, և կապ կա՞ Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակման և Լաս Վեգասում Tesla Cybertruck-ի պայթյունի միջև։
Ի՞նչ է տեղի ունեցել
Ամանորի գիշերը ամենագնացով տղամարդը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որոնք տոնում էին Նոր Օռլեանի Բուրբոն փողոցում՝ քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում: Այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել՝ սպանելով տղամարդուն։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 15, վիրավորվել՝ առնվազն 35 մարդ։
Ոստիկանությունը կարծում է, որ վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել մարդկանց՝ փորձելով առավելագույն վնաս պատճառել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն՝ մեքենայում հայտնաբերվել է «Իսլամական պետության» դրոշը (խումբն արգելված է Ռուսաստանում) և փնտրում է հնարավոր հանցակիցներին։ Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում, որտեղ գտնվում է Բուրբոն փողոցը, հայտնաբերվել և վնասազերծվել են երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր։
Սակայն ոչ «Իսլամական պետությունը», ոչ էլ որևէ այլ կազմակերպություն դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Իրավապահները հրապարակել են վարորդի անունը՝ 42-ամյա Շամսուդ-Դին Ջաբար։ Նա ծնվել և մեծացել է Տեխաս նահանգի Բոմոնտ քաղաքում։
2004 թվականի օգոստոսին Ջաբբարն ընդունվեց Հյուսթոնի ԱՄՆ ռազմածովային ուսումնական կենտրոնում, բայց մեկ ամիս անց լքեց ծրագիրը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան