ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման ռեժիմը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Այս ռեժիմը օտարերկրացիների նկատմամբ կգործի վերահսկվող անձանց ռեգիստրում նրանց վերաբերյալ տեղեկությունները մուտքագրվելու օրվանից, պարզաբանել են գործակալությանը։ Նշվում է, որ կսահմանափակվեն նաեւ օրինախախտ միգրանտների որոշակի իրավունքներ ու ազատություններ, նրանց նկատմամբ կկիրառվեն նաև պետական վերահսկողության միջոցներ` միգրացիայի ոլորտում։
Դեկտեմբերի 29-ին հաղորդվել է, որ վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված օտարերկրացիներին կարգելվի փոխել իրենց բնակության վայրը առանց ոստիկանության թույլտվության, ինչպես նաև լքել այն շրջանի սահմանները, որտեղ նրանք ապրում են։ Բացի այդ, նրանք չեն կարողանա տրանսպորտային միջոցներ վարել, վարորդական իրավունք ստանալ, անշարժ գույք վաճառել կամ գնել։
Նաև գրանցամատյանում ընդգրկվելուց հետո օտարերկրացիները չեն կարողանա, մասնավորապես, ամուսնանալ, վարկային պայմանագրեր կնքել, բանկային հաշիվներ բացել։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կստեղծի ռեգիստրը, այն հասանելի կլինի գերատեսչության պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան