Ընտրվել են շաշկի մարզաձևի տարվա լավագույնները
Օրերս Կույրերի մշակույթի տանը կայացավ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիան։
«Ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը թվարկեց 2024 թ-ին ֆեդերացիայի կատարած աշխատանքները, որոնցից շատերը առաջին անգամ էին մեր հանրապետությունում՝
Արմավիրի տարեցների առաջնությունը
Կանանց ՀԷՑ-ի առաջնությունը
Վարդաշեն ՔԿ առաջնությունը
Արտագնա մրցաշարերը
Իսպանիայի Սալոու օպեն մրցաշարը,
Իտալիայում Եվրոպայի առաջնությունը,
Ուզբեկստանի միջազգային մրցաշարը։
Հաշվի առնելով ՀԷՑ արհմիության նախագահի տեղակալ Աշոտ Հակոբյանի աջակցությունը Ֆեդերացիաին առաջարկվեց նրան ընդգրկել ֆեդերացիայի նախագահության կազմում, որն ընդունվեց միաձայն։
Ֆեդերացիայի փոխնախագահ Յուրիկ Ավետիսյանը թվարկեց ավանդական մրցաշարերը՝
Պատանիների ու աղջիկների Երևանի ու Հայաստանի առաջնությունները երեք տարիքային խմբերում
Կույրերի երևանի ու Հանրապետության առաջնություննեը և վանդականոց մարզաձևերում
Ինչպես նաև այլ համատեղ միջոցառումներ
Ռենձյուի Եվրոպայի առաջնությունը
Շոու դաունի մազմաթիվ մրցաշարերը
Հաշմանդամների ընդրկումը տարբեր միջոցառումներում։
Իսկ Հայաստանի Կույրերի միավորման կողմից Ալբերտ Պողոսյանը և Նշան Ալավերդյանը արժանացան Շնորհակալագրերի այդ կազմակերպության աշխատանքներին աջակցելու համար։
Ալբերտ Պողոսյանը նշեց այն խոշոր միջոցառումները, որոնք առաջին անգամ անց են կացվելու
Հայաստանում՝
DASKO-ի աշխարհի գավաթը հունիսի 10-17 -ը
Հաշմանդամների աշխարհի առաջնությունը հոկտեմբերի 20-30 -ը
Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունը նոյեմբերի 1-7-ը:
Թվարկվեց նաև բազմաթիվ արտագնա մրցաշարերը, որոնցից առաջինը փետրվարի 11-17-ը Իրանում կայանալիք միջազգային մրցաշարն է, որին հրավաիրված են ութ մարզիկներ:
Ապա փոխնախագահ Նշան Ալավերդյանը խոսեց Երևան քաղաքի իշխանությունների անհեթեթ, ապաշնորհ և անհեռանկար գործունեության մասին, որի հետևանքով հարյուրավոր երեխաներ զրկվեցին մեր առաջնություններին մասնակցելու ինչպես նաև արտագնա անվճար մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից: Բազմաթիվ անգամ ֆեդերացիան զգուշացրել է այդ աննպաստ գործունեության մասին:
Նշան Ալավերդյանը նշեց նաև պետական պատկան մարմինների անուշադրությունը շաշկի մարզաձևի նկատմամբ չնայած այն հանգամանքին,որ շաշկին Հայաստանում շատ սիրված և տարածված է, Նշան Ալավերդյանը հայատարարեց նաև, որ եթե այսպիսի անուշադրության առժանանա նաև հետագայում, ապա միջազգային մրցաշարերում հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո։
Առաջարկվեց ևս մեկ անգամ ծնողների ուշադրութունը դարձնեն իրենց երեխաների տարօրինակ մարզումները քաղաքապետարանի մարզադպրոցում։ Առաջարկվեց բոլոր այն մարզիչներին, որոնք չեն համագործակցել ֆեդերացիայի հետ որակազրկել և արգելվեց ֆեդերացիայի կողմից չսանկցավորված մրցաշարերը: Կրկնվելու դեպքում կհրապարակվեն այդ մարդկանց և նրանց կողմից արգելք հանդիսացաց երեխաների անունները:
Այնուհետև առաջարկվեց ընտրել տարվա լավագույններին։
Այսպիսով 2024 թվականին տարվա
Լավագույն մարզիչ ճանաչվեց` Նշան Ալավերդյանը,
Լավագույն պատանի՝ Ռաֆայել Օրդյանը,
Լավագույն Աղջիկ՝ Վիկտորիա Ավագյանը,
Լավագույն երիտասարդ՝ Դավիթ Պողոսյանը,
Լավագույն մարզիկ՝ Սամվել Ազիբեկյանը,
Լավագույն կին՝ Մարիետա Քարամյանը,
Լավագույն վետերան՝ Ալբերտ Պողոսյանը։
Վերջում կայացավ նախատոնական խնջույք, որտեղ միմյանց մաղթեցին առողջություն, ուժ, եռանդ և բարենպաստ պայմաններ եկող տարվա միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան