Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։
Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ կայացել է ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստը։ Որոշում է կայացվել մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ռուդիկ Մկրտչյանին։ Մեծահասակների հավաքականի 2–րդ մարզիչը կշարունակի լինել Ռոբերտ Պետրոսյանը։
Կարեն Աղամալյանը կգլխավորի երիտասարդական հավաքականը։ Փորձառու մասնագետը այս տարիքային խմբի հավաքականի հետ արդյունավետ աշխատանքի մեծ փորձ ունի։
Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց մեծահասակների և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ։
Ավագ տարիքի պատանանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Աշիկ Գրիգորյանը։ Արթուր Մելքումյանն էլ կմնա կրտսեր տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում։
Կրտսեր և ավագ տարիքի աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը։
Առաջին անգամ մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ։ Այդ պաշտոնում նշանակվել է բազմափորձ Ալեքսանդր Լյուկյանովը։
Ֆեդերացիայի նախագահը հավաքականների մարզիչների առջև խնդիր է դրել կազմել 2025 թվականի մրցաշարերի նախապատրաստական պլանը և լավագույնս մասնակցել մրցաշրջան 2025–ի ստուգատեսներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան