Էրիկն այսօր կդառնար 24 տարեկան
44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հաջիկյանի ծննդյան տարեդարձն է։ Այսօր նա կդառնար 24 տարեկան։
«03 01 2001
Մեր նոր տարվա նվեր... մեր շատ սպասված, ծնվելուց մի քանի օր առաջ երազ եկած ՏՂԵՍ...,ձյան պես կատարյալ շարմաղ, կապտականաչ աչքերով ՏՂԵՍ...երազիզ մեջ քեզ կանչեցի ԷՐԻԿ,այդպես էլ անունդ որոշվեց...ծննդյանդ օրն ա Էրիկ...ի՞նչ անեմ ես...ո՞նց գրկեմ քեզ ,համբուրեմ կարոտած ու ասեմ, ծնունդդ շնորհավոր, ցավդ տանեմ...ասեմ թե, գիտես չէ՞ մամադ քեզ ինչքա՞ն ա սիրում ու հպարտանում...
խառնվել ա ամեն ինչ, արևս, ամեն ինչ կորցրել ա իր երանգներն ու հետաքրքրությունը...
Կներես ՏՂԵՍ... կներես ԷՐԻԿՍ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Էրիկի մայրը՝ Լիլիթ Հաջիկյանը։
Էրիկին ճանաչողները նրան ներկայացնում են որպես անփոխարինելի ընկեր՝ կենսախինդ, տաղանդավոր, նպատակասլաց, շրջապատի ուրախությունն էր, դասախոսների՝ սիրելին, հարազատների՝ հպարտությունը։
Խելացի ու պարզ աչքերով, լուսավոր ժպիտով երիտասարդն ամերիկյան համալսարանի ուսանող էր՝ ապագա ինժեներ։
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններից վերադառնալուց անմիկջապես հետո մեկնել է ռազմաճակատ, որտեղ էր նաև եղբայրը։ Որպես տանկիստ մասնակցել է Ջրականի թեժ մարտերին, անմահացել Իշխանաձորում։
«Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների դասային որակավորման 3-րդ կարգի կրծքանշան»...
սրանք պատերազմում զոհված Հաջիկյան Էրիկի կրծքանշաններն են՝ իր համազգեստի վրա, որը հրաշքով է հասել հարազատներին։
Էրիկը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 16-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան