Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, էպիկենտրոնը գտնվում է Ալանյա առողջարանային բնակավայրում։
Աղետների հետևաքների վերացման վարչությունը հայտնել է, որ օջախը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա։ Անթալիա նահանգի իշխանությունները նշել են, որ մասնագետները գնահատում են վնասը, այս պահին տուժածների ու նյութական կորուստների մասին տեղեկատվություն չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան