Մահից առաջ Հայկոն ցանկություն է հայտնել, որ իր հեռախոսը փոխանցեն նախկին կնոջը. Ինչո՞ւ
Սիրված երգիչ Հայկոն մահից առաջ ցանկություն է հայտնել, որ իր հեռախոսը փոխանցեն նախկին կնոջը՝ Անահիտ Սիմոնյանին։
«Ի՞նչ ես կարծում, ինչու»,-Tete A Tete հաղորդման հեղինակ Մհեր Բաղդասարյանը հարցրել է Անահիտին։
«Նա ինձ շատ էր վստահում, կապ չունի, որ մենք բաժանված էինք, մենք շատ-շատ մտերիմ էինք, մենք կարայինք զանգեինք, իրար հետ ժամերով խոսեինք։ Մարդիկ որ բաժանվում են, չի նշանակում, որ պետք է թշնամի դառնան, մենք շատ մտերիմ էինք ու ինքը գիտեր, եթե իր հեռախոսն ինձ մոտ հայտնվեց, էլ երբեք ոչ մեկի ձեռքը դա չի ընկնի»,-պատասխանել է երգչուհին։
Խոսելով Հայկոյի ընտանիքի անդամների՝ մոր, եղբոր հետ հարաբերությունների մասին, Ա. Սիմոնյանը նշել է, որ թե բաժանված ժամանակ, թե Հայկոյի մահից հետո հարաբերությունները նորմալ էին։
«Մինչև չանցավ 40 օրը, ինձ չկանչեցին խոսելու։ Այդ օրն ամեն ինչ փոխվեց։ Հայկոյի հիշատակը հարգելով՝ ես չեմ ցանկանա մանրանալ ու այդ անձնական հարցերը հանրայնացնել։ Ես Արմանին երբևէ չեմ արգելել որևէ մեկի հետ շփվել»,-ասել է նա։
Իր որդու՝ Արմանի նկատմամբ Հայկոյի ընկերների վերաբերմունքի մասին խոսելիս Անահիտ Սիմոնյանն ասել է՝ ընդհանրապես ուշադրություն չկա։
«Իրենք ուղղակի անհետացան մեր կյանքից, Արմանի կյանքից։ Կարող եմ նշել միայն Կամոյին Սեյրանյան, որ պահում է մեզ հետ կապը, չեմ կարող դա մոռանալ կամ ուրանալ, իսկ մնացած ընկերներն ուղղակի անհետացան Արմանի կյանքից։ Էդ գրառումները, որ գրում են, կեղծավոր խոսքերը, էդ ամեն ինչն էնքան կեղծ է, որ մենակ ես գիտեմ»,-ասել է Հայկոյի նախկին կինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան