Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա տեղեկացրել է.
« 30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.
1.Կուսակցության անվանման հարցը,
2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,
3.Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։
Որոշվեց
1. Կուսակցությունը անվանել «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ),
2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները»։
Նա նաև տեղեկացրել է, որ փետրվարի 8-ին տեղի կունենա կուսակցության համագումարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան