Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած կրակոցների մասին ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Լրատվական կայքերում տարածված տեղեկությունը, ըստ որի «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին՝ Ժ. Վարդանյանը ձերբակալվել է, չի համապատասխանում իրականությանը, նշված անձը չի ձերբակալվել։ Panorama.am-ին այս մասին հայտնեցին ՆԳ նախարարությունից։
«ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցների հետ դեկտեմբերի 26-ին Հաղթանակ թաղամասում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու անձի։
Անձնական խուզարկությամբ 30-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի գործարանային համարով մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9մմ. տրամաչափի փամփուշտներով, իսկ 31-ամյա տղամարդու մոտից «Մակարով» տիպի առանց գործարնային համարի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ. տրամաչափի փամփուշտներով:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,-մանրամասնեցին նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան