Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Ակնկալվում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը նույնպես կմիանա նրան։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։
Նրանք կհանդիպեն Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային:
Ժան-Նոել Բարրոն Սիրիա է ժամանել ուրբաթ վաղ առավոտյան՝ հարևան Լիբանան կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպել է լիբանանցի բարձրաստիճան քաղաքական գործիչների, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ:
Նրանց այցը Սիրիա նպատակ ունի խթանելու «խաղաղ» անցումը «սիրիական ժողովրդի և տարածաշրջանային կայունության համար»։ Այս մասին ֆրանսիացի դիվանագետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Դամասկոս մեկնելուն ընդառաջ առաջ հրապարակած հայտարարության մեջ Բերբոքն ասել է, որ իր այցը «հստակ ազդանշան» է ԵՄ-ի անունից՝ ճանապարհ բացելու « Եվրոպայի և Սիրիայի, Գերմանիայի և Սիրիայի միջև նոր քաղաքական սկզբի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան