Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։
«Անհրաժեշտ է Կենտրոնական հանձնաժողովի հետ քննարկել, հրավիրե՞լ, թե՞ ոչ։ Բոլորն ասում են՝ պետք չէ, պարզ է, թե ինչ են նրանք ասելու, դեռ չգիտեմ»,-ասել է Լուկաշենկոն։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, նա նաև այլ տեսակետ է հայտնել, պետք է հրավիրել, թող գան, չգան էլ՝ իրենց իրավունքն է։
Նա վստահ է, որ արևմտյան դիտորդները գալու են արդեն պատրաստի հայտարարություններով՝ ամեն ինչ վատ է, մրցակցություն չկար, շոու չկար, ինչպես օրինակ ԱՄՆ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան