Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան ուրիշների։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, դա պայմանավորված է մի շարք գործոններով, ինչպես օրինակ գենետիկան, տարիքը, հորմոնները, դնունդը։
Մազերն ու եղունգները կազմված են կերատինից, այն հատուկ սպիտակուց է, որն արտադրվում է մաշկի մակերեսի էպիթելային բջիջներում։ Մազերի աճը տեղի է ունենում փուլերով՝ ակտիվ աճ, հանգիստ ու մազերի թափվել, մինչդեռ եղունգներն ավելի կայուն են աճում:
Ըստ գիտականների, մազերի ու եղունգների աճի արագությունը մեծ մասամբ պայմանավորված է գենետիկայով, ընտանիքի անդամների մոտ սովորաբար այն համընկնում է։
Բացահայտվել է, որ երիտասարդությունն ու հորմոնալ փոփոխությունները, ինչպես օրինակ հղիությունը, կարող են խթանել այդ պրոցեսը, մինչդեռ սթրեսը և տարիքի հետ կապված նյութափոխանակության դանդաղումը հակառակ ազդեցությունն են ունենում։
Սնունդը նույնպես կարևոր է. Այնպիսի միկրոտարրերի պակասը, ինչպիսիք են երկաթը և ցինկը, կարող են դանդաղեցնել աճը և թուլացնել մազերի և եղունգների կառուցվածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան