
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում է արգելել ավելի քան 20 երկրների ավիաընկերությունների գործունեությունը։
Նախագիծն արժանացել է այդ երկրի ընդդիմադիրների քննադատությանը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Արգելքի ներքո կարող է հայտնվել նաև FlyOne Armenia ավիաընկերությունը, որը ներառված է FlyOne ընկերությունների խմբում։
Նախագծի համաձայն, ցուցակում ներառված են ավիաընկերություններ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից,Կոնգոյից, Իրանից, Լիբիայից, Սուդանից։