
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով, պատերազմն անխուսափելի չէր, բանակցային ճանապարհով կարելի էր ԼՂ խնդրի պրոհայկական լուծման հասնել։
«Հայաստանն է թույլ տվել, Փաշինյանն է թույլ տվել դա։ Առաջին օրվանից էլ չի կարողացել ճիշտ կողմնորոշվել, ոտքն ամրացնել, դիվանագիտական հիմնավորումներ տալ»,-ասել է Օսկանյանը՝ ավելացնելով, թե պատերազմը, թե կորուստները Փաշինյանի դիվանագիտական անմեղսունականության հետևանք են։