Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին բացատրել է, որ պետք է պատվիրեն քարսիթով տաքսի։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, դա ծնողներին դուր չի եկել, նրանք բոլորով հարձակվել են վարորդի վրա, կինը սկսել է հայհոյել նրան, հետևի նստարանին նստած տղամարդն էլ տաքսուց դուրս գալուց առաջ հարվածել է վարորդի գլխին։
Տաքսու վարորդը դիմել է ոստիկանություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան