Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ընդգծեց. «Պայրքարը ստի կասեցման, չարիքը, կեղծիքը վերացնելուն ուղղվածություն ունի։ Այս պայքարը եղել և մնում է մեր կենսագրության մասին, պատվի մասին, ուրախության վերականգնման մասին, անօրինությունը վերացնելու մասին։
Այո, այս շարժումը, պայքարը մնալու է որպես ճշմարտության դեմ պայքար, անօրինության վերացման դեմ պայքար, որպեսզի բարությունը թագավորի, չարիքը կործանվի, ուրախությունը վերականգնվի, չարիքը վերանա։
Մենք ընտրության առջև ենք՝ կամ հանձնվելու, կամ շարունակելու մեր ընթացքը։ Այդ փորձության մեջ ոչ թե խուսափել այդ պայքարից, ոչ թե հանձնվել այդ պայքարի մեջ, այլ ընթանալ այդ պայքարի բովով, ընթանալ դեպի ազատագրություն։ Մեզ մարտահրավեր է նետված չարի կողմից մարմնավորված կառավարչի, կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից։ Մենք հակամարտության մեջ ենք և այն ոչ թե բաժանման, այլ միության մասին է։ Այդ հակամարտությանը հաղթանակի, ազատագրության մասին է, ու մենք այդ մարտավավերն ընդունել ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան