Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական բազաների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա այսպես է մեկնաբանել Բերբոքի խոսքերը, ով հայտարարել է, որ ժամանակն է Ռուսաստանը լքի իր ռազմակայանները Սիրիայում։
«Եվ դա ասում է մի երկրի արտաքին գործերի նախարարը, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները։ Ես հարց ունեմ՝ արդյոք ժամանակը չէ՞, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի տեսակետից նա նման բան ասի Վաշինգտոնին»,- գրել է Զախարովան իր Telegram ալիքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան