Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական տեղեկագրում հրապարակված փաստաթուղթը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, խոսքը ներդրումների դիմաց բնակության թույլտվության մասին է։ «Ոսկե վիզա» ստանալու ամենատարածված տարբերակը եղել է անշարժ գույքի գնումը նվազագույնը 500 հազար եվրոյով։ Այլ տարբերակները ներառում են 1 միլիոն եվրոյի ներդրում իսպանական ընկերությունների բաժնետոմսերում կամ 2 միլիոն եվրո իսպանական պետական արժեթղթերում:
«Ներդրողների համար վիզաները և թույլտվությունները, որոնք գործում են այս անցումային դրույթի ուժի մեջ մտնելու օրը, ուժի մեջ կմնան այն ժամանակահատվածի համար, որի համար դրանք տրվել են», - ասվում է փաստաթղթում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան