Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։
«Շաբաթ օրը Քյաոքսի թաղամասի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 15-ը վիրավորվել է», -փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հրդեհը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը ութին մոտ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայություններն ու հրշեջները, կրակը մարվել է մոտ մեկ ժամից։ Տուժածներն անմիջապես հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան