Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայության հայտարարությանը։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին 91 օտարերկրացի ստիպված է եղել լքել երկիրը։ Նրանց ավելի քան մեկ քառորդը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սառեցնելու վրացական իշխանությունների որոշման դեմ բողոքի ցույցերի մասնակից է։ Նրանց արտաքսելու որոշումներ են կայացվել վարչական իրավախախտումների համար մեղավոր ճանաչվելուց հետո։
«Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության կողմից արտաքսման ընթացակարգեր են սկսվել նոյեմբեր-դեկտեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ։ Նրանց նկատմամբ դատարանը տարբեր վարչական տույժեր է կիրառել։ Ընդհանուր, 25 մարդ»,- հայտնում է նախարարությունը։
Ըստ տեղեկություններով, նշված 25 քաղաքացիներից 10-ն արդեն լքել են երկիրը։
Գործակալությունը չի նշում, թե որ երկրների քաղաքացիներ են նրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան