Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանի փաստաբան Արմեն Ադիբեկյանը։
«Նախաքննական մարմինը, մեր կարծիքով, գնահատականներ է տվել Տիրան Խաչատրյանի գործունեությանը, որն իրականությանը չի համապատասխանում։ Այդ հիմքով ավել բան չեմ կարող ասել, քանի որ այն իր մեջ կարող է պարունակել ռազմական գաղտնիք»,-ասաց փաստաբանն ու մանրամասնեց, որ Խաչատրյանին մեղադրանք առաջադրվել է Քրեական օրենսգրքի 550 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ռազմական դրության ժամանակ կատարված պաշտոնական անփութություն։
Ադիբեկյանի խոսքով, Տ. Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, ավելին, կալանքի միջնորդությունն ընդհանրապես չպետք է ներկայացվեր։
«Մենք գործ ունենք անզգուշությամբ կատարված ենթադրյալ հանցագործության հետ, ավելին ասեմ, միջին ծանրության հանցագործություն է։ Որևէ հիմք չկա դրա համար, հատկապես երբ ամիսներ առաջ հարուցված այս գործով Տ. Խաչատրյանը եղել է վկայի կարգավիճակով»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով, փաստաբանական խումբը չի հասցրել ծանոթանել գործի նյութերին, այն կազմված է 5 հատորից՝ 1200 էջից։
«Մեր տրամադրության տակ է հայտնվել այսօր ժամը 16։00-ին։ Եթե նույնիսկ ամեն էջի կարդալու վրա ծախսենք մեկ րոպե, ստացվում է, որ գոնե 1200 րոպե պետք է։ Հիմա ներկայացնելու ենք միջնորդություն, որ հետաձգվի նիստը, ծանոթանանք գործի նյութերին»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
- Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
- Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան