116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով ճապոնական Kyodo գործակալությանը։
Աշխարհի ամենատարեց մարդու «կոչումը» նա ստացել է 2024 թվականի սեպտեմբերին, երբ 117 տարեկանում մահացել էր իսպանացի Մարիա Բրանյաս Մորերան։
Իտոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին Օսակայում։ Իր վերջին տարիներին նա ապրում էր ծերանոցում։
Տոմիկո Իտոկան ամուսնացել է 20 տարեկանում։ Նա չորս երեխա ունի՝ երկու դուստր և երկու որդի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է ներկայիս Հարավային Կորեայի տարածքում գտնվող գործարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան