Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ գործող ռեժիմի հետ համագործակցելով կամ մեր երկրում տեղի ունեցածի վերաբերյալ լռություն պահպանելով, կփրկվեն ու իշխանության այլանդակությունների զոհ չեն դառնա:
Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար, երբ համակարգին հրաժեշտ տվեցին անձինք, ովքեր հանուն օրվա իշխանության օրենքներն ու Սահմանադրությունը աղբն էին նետել ու քաղաքական հրահանգներով մարդկանց ահաբեկում, բռնության էին ենթարկում և ազատությունից զրկում:
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համար, ովքեր տարբեր կարգավիճակների ներքո, լուրջ դեմքի արտահայտությամբ, հաճախ էլ` կոստյում-փողկապներով, հասարակությանը ազնվության և արդարության մասին դասեր են տալիս:
Ի վերջո, մեր գլխին եկածը դաս չի եղել այն մարդկանց համար, ովքեր հոգով-սրտով գիտակցում են տեղի ունեցող ապօրինություններն ու այլանդակությունները, սակայն անշառ-անփորձանք ապրելու մտքով կուլ են տալիս այս ամենը, հանդուրժում ու շարունակում շարժվել այնպես, կարծես ոչ մի լուրջ բան մեր երկրի հետ տեղի չի ունեցել»:
Հարակից հրապարակումներ`
- Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան
- Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան