Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։
Հավասարակշռելով արտաքին քաղաքականությունը, հնարավորություն ես ստանում զբաղվել ներքին խնդիրները լուծելով։
Հավասարակշռելով ռազմական կարողությունները քո տարածաշրջանում, հնարավորություն ես ստանում խաղաղության միջավայրում աշխատելու և զարգանալու։
Հավասարակշռելով տնտեսական հարաբերությունները, հնարավորություն ես ստանում զարգացնել քո տնտեսությունը, օգտագործելով բոլոր ուղիները։
Հավասարակշռելով արդյունաբերական համալիրը, հնարավորություն ես ստանում միջազգային տնտեսական հարաբերություններում առաջարկ կատարելու և սեփական պահանջարկը ձևակերպելու։
Հավասարակշռելով քո երկրի քաղաքական համակարգը, հնարավորություն ես ստանում ապահովել քաղաքական սերնդափոխության հարթ և անցնցում ընթացք։ Հնարավորություն ես ստանում իշխանության փոփոխության մեկ և օրինական ճանապարհ ունենալու, որը կդարձնի կանխատեսելի քո երկրի վարքագիծը, քաղաքական փոփոխություններն ու դրանց ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա։
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է...»։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
- Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան