Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է մանրամասներ
Դեկտեմբերի 24-ին ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններով են ստացվել, որ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Երևանի բնակիչ 53-ամյա Սերգեյ Տ․-ին, ում առողջական վիճակը ծանր է։
Վերջինիս քույրը բժիշկներին հայտնել է, որ նրան մարմնական վնասվածքները եղբորը հասցրել է նրա հարևանը։
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի շքամուտքում Սերգեյ Տ․-ին բռունցքով մի քանի անգամ գլխի հատվածում հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն։
Ոստիկանները ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սերգեյ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
- Հայֆայում հայ է վիրավորվել, Իսրայելի ժողովուրդը հոգեբանական ծանր վիճակում է. Արտյոմ Չերնամորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան