
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է եղել սկսած արցախյան առաջին պատերազմից, և 2016 թվականի և 2020 թվականի 44-օրյա պատերազմներում, դա անուրանալի փաստ է»,-Էջմիածնի Մայր տաճարի մոտ ասաց Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը (Քյոխը)՝ պատասխանելով Տիրան Խաչատրյանին ձերբակալելու մասին հարցին:
Նա նշեց, որ իր կարծիքով Խաչատրյանը չէր կարող այնպիսի գործողություններ կատարել, որ վտանգվեր զինվորականների կյանքը, իսկ մնացյալը քննությունը կպարզի և գնահատական կտա:
«Ես իրեն ճանաչում եմ որպես Քրիստոսի հետևորդ, հմուտ զինվորական, փորձառու գեներալ»,-ասաց նա:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձանժողովի եզրակացությանը, նա ասաց, որ չգիտի, թե հանձնաժողովում ովքեր են ներգրավված եղել, ինչքանով է հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը, վերլուծությունը իրատեսական, բայց ինքը գտնում է, որ կորուստների, բացթողումների պատճառն այն է եղել, որ հեռացել ենք Աստծուց:
Հարցին, թե արդյոք պարտության համար կան մեղավորներ, նա ասաց, որ չգիտի, ժամանակի ընթացքում վերլուծություններ կարվեն և պատասխան կտան:
«Միանշանակ կպարզվեն բոլոր հանգամանքները ժամանակի ընթացքում, բայց թե երբ, Աստված գիտի»,-նշեց Քյոխը՝ գնահատելով 44-օրյա պատերազմի ելքի պատճառները:
Հարակից հրապարակումներ`
- Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ
- Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման. Էդգար Ղազարյան
- Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան
- Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան