Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․
«Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հեզբոլլահի ջախջախումը մարսեց:
Մինչ պետական դավաճանը ազգին զբաղացնումա իր ստամոքսը լցնելու տեսարաններով` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բաղային հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Իրադարձությունների այսպիսի ընթացքը և այս թեմայով թուրք-իրանական շփումը բնավ անսպասելի չէր: Մի քանի իրողություններից ելնելով: Առաջին Իրանը թուլացած է և դա տեսնում են բոլորը: Տարածաշրջանում շեշտակիորեն աճել է թուրքական գործոնի դերը:
Իրանը գիտակցում է, որ արևելքում Համասի, Հեզբոլլահի ջախջախումից, Ասադի վարչակարգի տապալումից հետո հաջորդ թիրախը դա ինքն է և բնականաբար Իրանը ամեն ինչ անելու է որպեսզի խուսափի ռազմական էսկալացիայից և թուրքերի հետ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հենց վերոգրյալի համատեքստում են: Բնականաբար փորձ է լինելու գալ պայմանավորվածությունների: Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը: Իրանը անգամ որևէ լուրջ գործողություն չիրականացրեց, երբ Իսրայելը ոչնչացնում էր ամենահզոր պրոքսի ուժին՝ Հեզբոլլահին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան