
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եվ մենք պահանջում ենք արդարություն, մեղավորներին պատժել, պահանջում ենք թափանցիկութուն ու մարդկային վարքագիծ»,-հայտարարել է Ալիևը ինքնաթիռօ զոհված ուղևոների ու անձնակազմի անդամների հարազատների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ այժմ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը։
«Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ կընկնի իր տեղը, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կդառնա։ Եվ սա, բնականաբար, կարևոր կետ է լինելու այս ողբերգության ամբողջական հետաքննության և դրա մեղավորների պատժման գործում»,-հայտարարել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
- Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
- Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին