Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ճշմարտության մասին Մակրոնի բարձրաձայնումից հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Անդրկովկասում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը ավանդական ելույթ է ունեցել դեսպանների առջև, որտեղ նա մեղադրել է Ադրբեջանին անդրծովյան տարածքների, հատկապես Նոր Կալեդոնիայի վրա հարձակվելու մեջ։ Մակրոնն անդրադարձել է նաև Հարավային Կովկասի թեմային։ «Փարիզը պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանը»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Մակրոնը։
Մակրոնը նաև հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի ժամանակ Ռուսաստանը աջակցել է Բաքվին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե Ֆրանսիան նման հայտարարություններով Հայաստանին նախապատրաստում է «ռևանշի», այն դեպքում երբ տարածաշրջանում «խաղաղություն» հաստատելու նախադրյալներ կան։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացիները պետք է իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ․ Մակրոն
- Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան