Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին անկարգապահ ճանապարհորդների միջադեպերի պակաս չի եղել։
CNN-ն առանձնացրել է 2024-ին ամենավատ վարքով աչքի ընկած զբոսաշրջիկներին։ Լուսանկարներն ու տեսագրությունները վերցվել են նաև զբոսաշրջիկների սոց. էջերից։
Նման վարք զբոսաշրջիկները ցուցաբերում են ինքնաթիռ ոտք դնելուց սկսած, անցած տարում էլ եղել են օդանավում միմյանց վիրավորելու, իրար վրա հարձակվելու, սպառնալու, բռնության դեպքեր։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննել է ավելի քան 2000 միջադեպ, որ կապված է անկարգապահ ուղևորների հետ: Այս առումով ռեկորդային է եղել 2021-ը, երբ գրանցվել է 5973 դեպք։
Խախտումների ու անկարգապահության դեպքերի հաջորդ մեծ խումբը ուղեբեռում արգելված իրեր, կենդանիներ տեղափոխելու հետ է կապված։
Հայտնաբերվել են դեպքեր, երբ մի տղամարդ փորձել է տաբատի մեջ պահած 100 կենդանի օձ տեղափոխել, Դեթրոյթում հայտնաբերել են, որ մեկ ուրիշը 90 հսկա աֆրիկյան խխունջներ է տեղափոխում, Բանգկոկում՝ անհետացման եզրին գտնվող 86 կենդանիներ։ Քիչ չեն դեպքերը, երբ ձեռքի ուղեբեռում գտել են պայթուցիկ նյութեր, դանակներ, թմրանյութեր։
Զբոսաշրջիկները հաճախ անվայել պահվածք են ցուցաբերում արձանների, հուշարձանների նկատմամբ։ Օրինակ, լուսանկարի կինը Ֆլորենցիայում գտնվող խաղողագործության ու գինեգործության աստված Բաքոսի արձանի դիմաց կզել է, վրան բարձրացել, համբուրել՝ ստեղծելով սեռական հարաբերության տպավորություն։ Այս լուսանկարները վիրուսային կերպով տարածվել են սոցցանցերում, ոստիկանությունը փնտրում էր երիտասարդ կնոջը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան